Հաճախորդների պահանջով տիպային և ոլորտային լուծումների մոդիֆիկացիա
«1C» տիպային լուծումները ապահովում են հայկական շուկայում առկա ձեռնարկությունների մեծամասնության պահանջները և թույլ են տալիս լուծել բազմաթիվ առօրյա խնդիրներ: Սակայն յուրաքանչյուր ձեռնարկություն ունի իր յուրահատկությունները, իր առանձնահատկությունները, որոնք առանձնացնում են այն հազարավորներից, թույլ են տալիս այն դարձնել մրցունակ: Հենց այդ առանձնահատկությունն էլ հանդիսանում է ձեռնարկության «դեմքը»: Հենց այդ առանձնահատկությունն ենք մենք իրագործում մեր հաճախորդների համար: