Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 27-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo

1С-ԼԻՆԿ: Առևտրի կառավարում և Շարժական առևտուր

Տվյալ լուծումների համատեղ օգտագործումը թույլ է տալիս արդյունավետ կազմակետպել առևտրային գործակալների աշխատանքը:

Ծրագրի մասին

Մեծածախ վաճառքին բնորոշ հատկանիշներից է «ընթացքից» վաճառքը   կամ շարժական առևտուրը: Ընդ որում, back office-ում (կենտրոնական գրասենյակում) ձևավորվում են գործակալի շարժը ուղեկցող փաստաթղթեր, իսկ front office –ում (շարժական կետում) ձևավորվում են վաճառքի հետ կապված՝ պատվերի, ապրանքների իրացման, վերադարձի, գումարի ստացման փաստաթղթերը և մերչենդայզինգային օպերացիաները

Ավելի մանրամասն.

Առևտրային ներկայացուցիչը աշխատանքից առաջ կատարում է տվյալների փոխանակում «ԼԻՆԿ-1С: Առևտրի կառավարում» ծրագրի հետ՝ ստանալով նշված ծրագրից ապրանքների ցուցակը, գործընկերների ցուցակը, տվյալներ պահեստում ապրանքների մնացորդների մասին, ընթացիկ օրվա երթուղային թերթիկը, տեղեկատվություն հաճախորդների պարտքերի մասին: Օրվա ընթացքում առևտրային ներկայացուցիչը ձևակերպում է փաստաթղթեր շարժական սարքի միջոցով՝ Հաճախորդների պատվերներ, Իրացումներ, Ապրանքների վերադարձ հաճախորդներից, Դրամարկղի մուտքի օրդերներ, դրանք ուղարկում է «ԼԻՆԿ-1С: Առևտրի կառավարում» ծրագրի կենտրոնական բազա, պարբերաբար ստանում է տեղեկատվություն պահեստում ապրանքների փաստացի մնացորդների մասին:

«1С-ԼԻՆԿ: Առևտրի կառավարում և Շարժական առևտուր» համալիր լուծումը օգտագործում են.

  • Իբրև back office: 8.х հենքի վրա - 1С Առևտրի կատավարում, Լինկ: Արտադրական ձեռնարկության կառավարում:
  • Իբրև ծրագրային ապահովումfront office: 8.х հենքի վրա - Լինկ: Շարժական առևտուր:
  • Նշված տարբերակներից յուրաքանչյուրում ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջ փաթեթի շրջանառությունը, Online ռեժիմով անլար տեխնոլոգիաների օգնությամբ (3G, Wi-Fi) Web-սերվիսների միջացներով:

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: