Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 27-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo

1С: Փաստաթղթերի շրջանառություն ԿՈՐՊ

Ծրագիրը նախատեսված է բյուջետային հիմնարկների, ինչպես նաև խոշոր և միջին առևտրային ձեռնարկությունների համար

Ծրագրի մասին

Ծրագիրը  նախատեսված է  բյուջետային հիմնարկների, ինչպես նաև խոշոր և միջին առևտրային ձեռնարկությունների համար և ծառայում է փաստաթղթերի հաշվառման ավտոմատացման, աշխատողների փոխգործակցության, կատարողական կարգապահության վերահսկման և վերլուծության լայն սպեկտրի խնդիրների լուծմանը:

Ավելի մանրամասն 

Փաստաթղթերի հաշվառումը կատարվում է փաստաթղթերի տեսակների կտրվածքով՝ ըստ ձեռնարկությունում ընդունված փաստաթղթաշրջանառության մասին ընդունված կարգի: 


  • Փաստաթղթերի կենտրոնացված ապահով պահպանություն
  • Փաստաթղթերի օպերատիվ հասանելիություն՝ հաշվի առնելով օգտագործողների իրավասությունները

  • Մտից, ելից և ներքին փաստաթղթերի հաշվառում

  • Քաղաքացիների դիմումների հաշվառում

  • Պայմանագրերի հաշվառում՝ սկսած պրոյեկտների նախապատրաստումից մինչը պարտավորությունների կատարման վերահսկում և պայմանագրի լուծարում

  • Փաստաթղթերը այլ կազմակերպություններ և վերջիններից դեպի կազմակերպություն վերահասցեագրման հաշվառում և վերահսկում

  • Փաստաթղթերի դիտում և խմբագրում

  • Փաստաթղթերի տարբերակների վերահսկում

  • Փաստաթղթերի լիատեքստ որոնում ըստ բովանդակության


  • Աշխատանք ցանկացած տիպի փաստաթղթերի հետ՝ գրասենյակային, պատկերներ, տեքստեր, ձայնա - և տեսաֆայլեր, նախագծման համակարգի փաստաթղթեր, արխիվներ, հավելվածներ և այլն

  • Նոր ֆայլերի և փաստաթղթերի ավտոմատ լրացում նախապես մշակված շաբլոնների հիման վրա

  • Փաստաթղթերի և ֆայլերի հետ օգտագործողների կոլեկտիվ աշխատանքի ավտոմատացում այնպիսի բիզնես-գործընթացների կիրառմամբ, ինչպիսիք են դիտարկումը, կատարումը, համաձայնեցումը, հաստատումը և գրանցումը

  • Օգտագործողի կողմից կարգավորվող՝ բիզնես-գործընթացների պայմանական ուղղորդում (մարշրուտիզացիա)

  • Համաձայնեցման բարդ արարողակարգերի ապահովում, օրինակ, հաջորդական, զուհագեռ կամ խառը տիպի համաձայնեցում՝ օգտագործելով ուղղորդման (մարշրուտիզացիայի) պայմանները


  • Փաստաթղթերում մի քանի որոշումների հնարավորության ապահովում, այդ թվում նաև կողմնակի կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից

  • Տվյալներին տարբեր թեմատիկ կատեգորիաների վերագրում՝ ինչպես ձեռքի, այնպես էլ ավտոմատացված, որը հիմնված է փաստաթղթերի և ֆայլերի բովանդակության վերլուծության վրա

  • Կատարողական կարգապահության վերահսկում, այդ թվում և քաղաքացիների դիմումների հետ աշխատանքի գծով

  • Փաստաթղթերի մշակման գործընթացների շաբլոններ, որոնք կարգավորվում են օգտագործողների կողմից

  • Փաստաթղթերի միջև կարգաբերվող կապեր՝ թե միակողմանի, և թե երկկողմանի

  • Կամայական բիզնես-գործընթացների մեկնարկում ըստ ժամանակացույցի



«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8» ծրագրի ֆունկցիոնալ հնարավորությունները

«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8»-ը լուծում է է փաստաթղթերի հաշվառման ավտոմատացման, աշխատողների փոխգործակցության, կատարողական կարգապահության վերահսկման և վերլուծության լայն սպեկտրի խնդիրներ: Օգտագործողները կարող են աշխատել ծրագրով լոկալ ցանցում կամ համացանցի, այդ թվում և վեբ-բրաուզերների միջոցով:

Պահպանում և հասանելիության իրավունքներ


«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8» կոնֆիգուրացիայում ներքին փաստաթղթերը և ֆայլերը պահվում են պանակների կառուցվածքի տեսքով՝ հաշվի առնելով հասանելիության իրավունքները:

Պանակների կառուցվածքը կարող է ձևավորվել ըստ փաստաթղթերի տեսակների՝ հաշվի առնելով կազմակերպության կազմակերպական կառուցվածքը: Ամեն պանակի համար սահմանվում են որոշակի թույլատրելի գործողություններ՝ ընթերցում, ավելացում, խմբագրում կամ հեռացում, որոնք կարող են կատարել օգտագործողները կամ դրանց խմբերը:

Բացի այդ, «1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8» կոնֆիգուրացիայի բոլոր տվյալները սահմանափակվում են հասանելության իրավունքներով՝ կախված փաստաթղթերի տեսակից, հասանելիության աստիճանից, թղթակիցների կամ ֆիզիկական անձանց խմբերից, կազմակերպություններից և գործունեության հարցերից:

Ֆայլերը կարող են պահվել թե տեղեկատվական բազայում, և թե սկավառակների վրա:

Մտից և ելից փաստաթղթերի գրանցում

«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8»-ը թույլ է տալիս վարել մտից և ելից փաստաթղթերի հաշվառում և գրանցում: Ընդ որում, կատարվում է գրանցման համարների ավտոմատ գեներացում բարդ կանոններով:

Փաստաթղթի գրանցումը ուղեկցվում է հետևյալ գործընթացներով.


  • Ստացված փաստաթղթերի հաշվառում, շտրիխկոդերի և գրանցման դրոշմակնիքների տպում
  • Փաստաթղթերի դիտարկման և հետագա վերահսկման գործընթացների ավտոմատացում
  • Կատարողների տեղեկացում
  • Փաստաթղթերի կատարման սահմանված ժամկետների ապահովում
  • Գործերի ձևավորում, փակված գործերի հանձնում արխիվային պահպանման կամ ոչնչացման
  • Հաշվետվությունների ձևավորում փաստաթղթերի մուտքի, կատարման և ժամկետանց փաստաթղթերի վերաբերյալ:

Պայմանագրերի հաշվառում

«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8»-ում ավտոմատացված է պայմանագրային փաստաթղթերի կյանքի ամբողջ շրջափուլը

  • Պայմանագրի նախագծի պատրաստում
  • Պայմանագրի նախագծի արտաքին և ներքին համաձայնեցում
  • Պայմանագրի հետ կապված բոլոր փաստաթղթերի՝ ակտերի, լրացուցիչ համաձայնագրերի հաշվառում
  • Պայմանագրերի գործողության ժամկետների հաշվառում և վերահսկում
  • Պայմանագրերի ժամկետների ավտոմատ երկարաձգում՝ ըստ պայմանագրի պայմանների
  • Պայմանագրերի գումարների բազմարժութային հաշվառում
  • Պայմանագրի ֆինանսական պարտավորությունների հաշվառում և վերահսկում
  • Ուղեկցող փաստաթղթերի, օրինակ, հաշիվ-ապրանքագրերի, առկայության վերահսկում
  • Պայմանագրի հանձնված օրինակների վերադարջի վերահսկում
  • Պայմանագրի լուծարում

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: