Ծրագրերի ցուցադրում

ԼԻՆԿ ընկերությունը առաջարկում է սեփական ծրագրերի ցուցադրման նոր տարբերակ՝ տրամադրելով հեռակա մուտք ընկերության սերվերին:
Օգտագործողները, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագիր, հնարավորություն կունենան նախապես ծանոթանալ և փորձարկել հետաքրքրող կոնֆիգուրացիան:


Հայտի ներկայացում

Ցուցադրական փորձարկման հայտի ներկայացման համար՝ անհրաժեշտ է լրացնել հայտի ձևը և ուղարկել այն linksales@lans.am հասցեով:
Հաղորդագրության մեջ ցանկալի է նշել LINK DEMO TEST:

Հայտին ի պատասխան Ձեզ տրամադրվելու է հեռակա օգտագործողի անուն և գաղտնաբառ, որը լինելու է ակտիվ 5 օրվա ընթացքում պատասխանի ուղարկման պահից:


Միացումը սերվերին
  • Տարբերակ առաջին. կարող եք միանալ սերվերին օգտագործելով ինտերնետ բրաուզերը հետևյալ հասցեով:
    Միացման համար անհրաժեշտ է օգտագործել Microsoft Internet Explorer
  • Տարբերակ երկրորդ. եթե առաջացել են խնդիրներ բրաուզերի միջոցով միանալու դեպքում, ապա կարող եք կատարել միացում օգտագործելով Ձեր համակարգի Remote Desktop Connection Client-ը: Դրա համար անհրաժեշտ է աշխատացնել Start->Programs->Accessories->Remote Desktop Connection: Computer դաշտում նշել՝ link.am:2585

Եթե չի հաջողվել կատարել միացում, կարող եք դիմել մեր մասնագետներին հեռախոսով:


Ծրագրերին ավելի մանրամասնորեն ծանոթանալու համար, կարողեք այցելել մեզ նշված հասցեով: