1C: Հաճախ տրվող հարցեր


1. Ի՞նչ է պետք անել, երբ 1С:Предприятие 7.7 ծրագրի գործարկման ժամանակ հարցում է արվում՝ "Программа была завершена аварийно. Переиндексировать таблицы базы данных?":
2. ԼԻՆԿ-Հաշվապահությունում օպերացիաների մատյանը բացելիս՝ հաշվապահական ձևակերպումների աղյուսակը չի երևում: Ինչպե՞ս վերականգնել գրառումները տեսնելու ռեժիմը:
3. Տեղեկատուի մեջ հնարավոր չէ մուտքագրել նոր էլեմենտ, քանի որ նորը մուտքագրելու կոճակը ակտիվ չէ:
4. Ի՞նչ անել, եթե որոշ տեղեկատուներ, փաստաթղթեր կամ հաշվետվություններ բացելու փորձ անելիս՝ ծրագիրը սխալի մասին հաղորդագրություն է տալիս. "За данный период бухгалтерские итоги не рассчитаны!" կամ "Дата документа не может быть больше даты конца рассчитанных бух. итогов":
5. Ես փորձում եմ ծրագրում մուտքագրել անցյալ տարվա փաստաթուղթ: Հաստատելու ժամանակ տալիս է սխալ 'Номер не уникальный': Ի՞նչ անեմ:
6. Նոր եռամսյակ սկսելու համար փորձեցի կատարել հաշվապահական արդյունքների հաշվարկ: Մտա Бух.Операции -> Управление бух. итогами, սեղմեցի Полный перерасчет итогов, կեսից հասկացա, որ ինչ-որ բան այն չեմ արել և ընդհատեցի ծրագրի աշխատանքը: Դրանից հետո բոլոր տվյալներս աղավաղվեցին: Ինչպե՞ս շտկեմ վիճակը:
7. Քաղվածք փաստաթուղթը բացելիս՝ հաղորդագրություն է տրվում այն մասին, որ փոխարժեքը հավասար է զրոյի:








1. Ի՞նչ է պետք անել, երբ 1С:Предприятие 7.7 ծրագրի գործարկման ժամանակ հարցում է արվում՝ "Программа была завершена аварийно. Переиндексировать таблицы базы данных?":
Այդ գործողությունը անհրաժեշտ է կատարել միշտ, հակառակ դեպքում կարող են լինել սխալ տվյալներ ինչպես հաշվապահական արդյունքներում, այնպես էլ փաստաթղթերի մատյաններում և տեղեկատուների ցանկերում:


վերև




2. ԼԻՆԿ-Հաշվապահությունում օպերացիաների մատյանը բացելիս՝ հաշվապահական ձևակերպումների աղյուսակը չի երևում: Ինչպե՞ս վերականգնել գրառումները տեսնելու ռեժիմը:
Կարող է լինել երկու պատճառ:
Առաջինը. Մատյանի հորիզոնական բաժանարար գիծն իջել է ներքև: Բռնեք այն մկնիկով և բարձրացրեք դեպի վեր:
Երկրորդը. Անջատված է «Показывать проводки» ռեժիմը: Պետք է սեղմել մկնիկի աջ կոճակը և գործողությունների ցանկում ընտրել «Показывать проводки» կետը:


վերև




3. Տեղեկատուի մեջ հնարավոր չէ մուտքագրել նոր էլեմենտ, քանի որ նորը մուտքագրելու կոճակը ակտիվ չէ:
Պատճառը. անջատված է ցուցակը խմբերով արտապատկերելու ռեժիմը:
Անհրաժեշտ է սեղմել «Установка (отключение) режима вывода списка по группам» կոճակը գործողությունների վահանակի վրա կամ միացնել այն մկնիկի աջ կոճակի միջոցով ընրելով «Иерархический список» կետը գործողությունների ցանկում:


վերև




4. Ի՞նչ անել, եթե որոշ տեղեկատուներ, փաստաթղթեր կամ հաշվետվություններ բացելու փորձ անելիս՝ ծրագիրը սխալի մասին հաղորդագրություն է տալիս. "За данный период бухгалтерские итоги не рассчитаны!" կամ "Дата документа не может быть больше даты конца рассчитанных бух. итогов":
Անհրաժեշտ է սահմանել հաշվապահական արդյունքների ժամանակաշրջանը այնպես, որ ընթացիկ աշխատանքային ամսաթիվը գտնվի նրա տիրույթում:
Մտեք ծրագիր մոնոպոլ ռեժիմում, "Бух. операции" մենյուից ընտրեք "Управление бухгалтерскими итогами" կետը: Հաջորդ եռամսյակը ընտրելու համար սեղմեք "Установить расчет" կոճակը այնքան ժամանակ, մինչև որ վերևի մասում արտապատկերվի անհրաժեշտ ժամանակաշրջանը:


վերև




5. Ես փորձում եմ ծրագրում մուտքագրել անցյալ տարվա փաստաթուղթ: Հաստատելու ժամանակ տալիս է սխալ 'Номер не уникальный': Ի՞նչ անեմ:
Որպեսզի ծրագիրը ապահովի փաստաթղթերի հերթական համարակալում, կատարեք հետևյալ գործողությունները.
Բացեք գլխավոր մենյուի Сервис -> Параметры: Рабочая дата դաշտում դրեք անցյալ տարվա վերջի ամսաթիվ և սեղմեք OK:
Երբ անցնեք ընթացիկ տարվա օպերացիաների ձևակերպմանը, կատարեք այս նույն գործողությունները՝ տեղադրելով ընթացիկ ամսաթիվը:


վերև




6. Նոր եռամսյակ սկսելու համար փորձեցի կատարել հաշվապահական արդյունքների հաշվարկ: Մտա Бух.Операции -> Управление бух. итогами, սեղմեցի Полный перерасчет итогов, կեսից հասկացա, որ ինչ-որ բան այն չեմ արել և ընդհատեցի ծրագրի աշխատանքը: Դրանից հետո բոլոր տվյալներս աղավաղվեցին: Ինչպե՞ս շտկեմ վիճակը:
Ձեր նկարագրած դեպքում կատարել եք 2 սխալ.
  • Պետք է սեղմեիք ոչ թե Полный перерасчет итогов կոճակը, այլ Установить расчет կոճակը:
  • Եթե արդեն սեղմել եք Полный перерасчет итогов կոճակը, ապա պետք է թողնեիք, որ մինչև վերջ կատարվեր այդ գործողությունը:
Կրկին կատարեք Полный перерасчет итогов և մի ընդհատեք աշխատանքը:
Եթե վիճակը չկարգավորվի, զանգահարեք մեզ:


վերև




7. Քաղվածք փաստաթուղթը բացելիս՝ հաղորդագրություն է տրվում այն մասին, որ փոխարժեքը հավասար է զրոյի:
Պատճառն այն է, որ հաստատունների ցանկում սահմանված չէ հիմնական բանկային հաշիվը:
Բացեք Меню->Бух. операции->Управление константами և «Հիմնական բանկային հաշիվ» արժեքում սահմանեք այն բանկային հաշիվը, որից առավել հաճախ եք օգտվում:


վերև