Մեր ծառայությունները

Տրամադրում ենք կառավարման և հաշվառման ավտոմատացման համալիր ծառայություններ ցանկացած սեփականության ձև ունեցող ձեռնարկություններին և կազմակերպություններին՝ 1C ֆիրմայի ծրագրերի տեղայնացված տարբերակների հիման վրա: Ծառայություններն ընդգրկում են օժանդակություն ծրագրային ապահովման ընտրության հարցում, ծրագրի տեղակայում, նախագծում, մշակում, շահագործման հանձնում, ստանդարտ ներդրում, հետվաճառքային սպասարկում, միջին և խոշոր կազմակերպությունների հիմնական գործունեության տեսակների կառավարման ավտոմատացում, խորհրդատվություն և ուսուցում պատվիրատուի օբյեկտում կամ ընկերության ուսումնական կենտրոնում:

Մեր ընկերության առանձնահատկությունը հաշվառման կազմակերպման և ձեռնարկությունների կառավարման համալիր լուծումների շուկայում կայանում է ծառայությունների լայն ոլորտը ուսուցման, ներդրման, փոփոխության և խորհրդակցության մասով, այն կազմակերպություններին, որոնք մեզ են վստահել իրենց կյանքն ու ճակատագիրը:
  • մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել մեր արտադրանքի ցուցադրությունը
  • մենք միշտ կօգնենք ծրագրային և ապարատային ապահովման առաքման, տեղադրման և կարգավորման գործում
  • մենք ապահովում ենք աշխատակազմի ուսուցում
  • մենք պատրաստակամ ենք կատարելու տիպային և ճյուղային լուծումների ձևափոխություններ ըստ հաճախորդների պահանջների
  • մենք կատարում ենք մեր ծրագրային ապահովման պարբերական թարմացումներ՝ պայմանավորված օրենսդրական դաշտի փոփոխությամբ և նոր տեխնոլոգիաների ի հայտ գալով
  • մենք կազմակերպում ենք ծրագրաապարատային ապահովման սպասարկում
  • ունենք ծրագրային և ապարատային հարցերի պարզաբանման թեժ գիծ
  • կազմակերպում ենք կանոնավոր դասընթացներ ծրագրի օգտագործողների համար

Այն կազմակերպությունների համար, որոնք ունեն հաշվառման յուրահատկություններ, ԼԻՆԿ ընկերությունը միշտ կգտնի բիզնեսի ավտոմատացման խնդիրների համալիր լուծումներ:


Մեր ընկերության մասնագետները՝
  • կկատարեն ձեռնարկության բիզնես-գործընթացների ուսումնասիրություն
  • կտեղակայեն անհրաժեշտ ծրագրային-ապարատային ապահովումը
  • կնախագծեն և կիրացնեն համակարգի ապարատային մասը
  • կընտրեն, կտեղադրեն և կկարգավորեն համապատասխան ապարատային ապահովումը
  • անձնակազմին կուսուցանեն համակարգի հետ աշխատելու հմտություններ
  • կիրականացնեն շահագործման հանձնված համակարգի ուղեկցություն

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել Ձեր առջև դրված խնդիրներին բավարարող լուծումներ: