Համագործակցություն
Համագործակցում այլ ուսումնական կենտրոնների հետ

Հաշվապահական հաշվառման դասընթացներ անցկացնող ուսումնական կենտրոններին ԼԻՆԿ-ը առաջարկում է համագործակցություն հետևյալ ուղղություններով՝
  • «ԼԻՆԿ Ստանդարտ» ընտանիքի ծրագրերի ուսուցանման ոլորտի մասնագետների պատրաստում և սերտիֆիկացում
  • դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրերի ուսումնական տարբերակների և մեթոդական նյութերի տրամադրում
  • ծրագրերի տեղակայում ուսումնական կոնտրոնի համակարգիչների վրա
  • ինքնուրույն դասընթացների կազմակերպման օժանդակություն, սկզբնական փուլում դասընթացների անցկացման վերահսկում և օգնություն
  • խորհրդատվություն աշխատանքի ընթացքում

Մեր գործընկերը դառնալու համար անհրաժեշտ է կնքել համագործակցության պայմանագիր ԼԻՆԿ ընկերության հետ: Դրա համար բավական է դիմել գործընկերների հետ աշխատանքի բաժին, և պայմանագիրը Ձեզ կուղարկվի էլեկտրոնային փոստի միջոցով: