Կազմակերպության նորություններ
 
Ավելացվել է 12.01.2012
ԵՀ և սոց. նոր սանդղակների կարգավորում
Համաձայն 2011թ նոյեմբերի 29-ին ընդունված Պարտադիր սոցապ վճարների և Եկամտահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի, փոխվել են վարձու աշխատողների սոցվճարումների կատարման դրույքաչափերը և Եկամտահարկի սանդղակը:
ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՍԱՆԴՂԱԿԸ՝ ՕԳՏՎԵԼՈՎ ՁԵՌՆԱՐԿԻՑ


Ավելացվել է 20.08.2011
Նորը "ԼԻՆԿ: Շարժական առևտուր"-ում
"ԼԻՆԿ: Շարժական առևտուր" շարժական առևտրի կառավարման համակարգում ավելացվել են նոր հնարավորություններ՝
  • LINK Expeditors շարժական ծրագրում ավելացվել է կենտրոնական բազայի հետ ինտերնետի միջոցով տվյալների փոխանակման հնարավորություն:
    Այժմ, պատվերները (վերադարձները, վճարումները), ընդունված առաքիչների (պրեսելերների) կողմից ձեռքի համակրգիչների միջոցով, կարող են հեշտությամբ հաղորդվել կենտրոնական գրասենյակ ինտերնետով՝ GPRS-ի միջոցով, հետագա մշակման նպատակով, ինչը խնայում է մեծ ժամանակ: Օրինակ, դա հնարավորություն է տալիս պահեստապետին սկսել պատվերի կազմավորումը՝ չսպասելով առաքիչի (պրեսելերի) վերադարձին կենտրոնական գրասենյակ:
    Տվյալ սխեման չի պահանջում թանկարժեք սարքավորման առկայություն առաքիչների մոտ, բավական է ունենալ բջջային հեռախոս Bluetooth-ի միջոցով միացման հնարավորությամբ:
  • ավելացված է շարժական սարքերի սերվերի օգտագործման հնարավորությունը, որոնք միացվում են լոկալ ցանցին 1C բազայի հետ տվյալների սինխրոնիզացիայի նպատակով:
    Այժմ, տվյալների սինխրոնիզացիայի կատարման համար չի պահանջվում ձեռքի համակարգչի միացումը պարտադիր օպերատորի համակարգչին: Այն կարելի է միացնել ցանցում գտնվող ցանկացած համակարգչին, որի վրա տեղադրված է շարժական սարքերի կլիենտ ծրագիրը: Համակարգը աշխատում է կլիենտ-սերվեր տարբերակով:
    Տվյալ սխեման նույնպես լուծում է այն խնդիրները, որոնք առաջանում են 1C սերվերի հետ տերմինալ ռեժիմում օպերատորների աշխատանքի ժամանակ:


Ավելացվել է 25.06.2011
Գնեք նոթբուք և նվեր ստացեք 1C ծրագիրը:
ԼԻՆԿ ընկերությունն իր գործընկեր ԼԱՆՍ Կոմպյուտերներ ֆիրմայի հետ համատեղ իրականացնում է ակցիա, որի շրջանակներում ԼԱՆՍ Կոմպյուտերներ խանութից DELL նոթբուք գնելու դեպքում գնորդը կստանա ԼԻՆԿ-Հաշվապահություն ծրագրի լոկալ տարբերակ 1С:Предприятие պլատֆորմի վրա:


Ավելացվել է 05.06.2011
e-Invoicing և ԼԻՆԿ-Հաշվապահություն:
Ծրագրում ավելացվել է ստացված հաշիվ-ապրանքագրերի բեռնման հնարավորություն հարկային ծառայության e-Invoicing էլեկտրոնային համակարգից:


Ավելացվել է 15.04.2011
Տվյալների փոխանակում Հաշվապահություն – Առևտուր ծրագրերի միջև:
Մշակվել է ԼԻՆԿ-Ստանդարտ ընտանիքի ծրագրերի միջև տվյալների փոխանակման նոր, ավելի ունիվերսալ համակարգ: Մասնավորապես, կազմակերպվել է փոխանակում ԼԻՆԿ-Ստանդարտ. Հաշվապահություն և ԼԻՆԿ-Ստանդարտ. Առևտուր ծրագրերի միջև, ինչը հնարավորություն է տալիս այն կազմակերպություններին, որոնք հաշվառումը վարում են երկու համակարգով, կատարել տվյալների փոխանակում՝ խուսափելով տվյալների կրկնակի մուտքագրումից, և արդյունքում ունենալ ամբողջ ամփոփ տեղեկատվությունը մեկ բազայում:


Ավելացվել է 28.03.2011
ԼԻՆԿ-ի աշխատակիցները և 1С:Профессионал
ԼԻՆԿ ընկերության աշխատակիցները բարեհաջող անցել են 1С:Профессионал սերտիֆիկացումը 1С:Предприятие 8 Управление торговлей ծրագրով:


Ավելացվել է 05.03.2011
Ծրագրերի առցանց փորձարկում:
ԼԻՆԿ ընկերությունը առաջարկում է սեփական ծրագրերի ցուցադրման նոր տարբերակ՝ տրամադրելով հեռակա մուտք ընկերության սերվերին: Օգտագործողները, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագիր, հնարավորություն կունենան նախապես ծանոթանալ և փորձարկել հետաքրքրող կոնֆիգուրացիան:


Նորությունների արխիվ