ԼԻՆԿ արտադրանքների շարքը

ԼԻՆԿ-Ստանդարտ ծրագրերի ընտանիքը ձևավորվում է թե տիպային լուծումների մշակման և զարգացման, և թե կուտակված փորձի և ներդրումային պատրաստի լուծումների օգտագործման հիման վրա:

2000թ-ին «ԼԻՆԿ-Ստանդարտ: Հայկական տիպային կոնֆիգուրացիա» ծրագիրը ստացել է 1C ընկերության «Совместимо! Система программ 1С:Предприятие» հավաստագիրը և լոգոտիպը



Բազային ծրագրեր – պատրաստի փաթեթային ծրագրեր են, որոնք ապահովում են միջին վիճակագրական ձեռնարկության հաշվառման տարբեր աստիճանի ավտոմատացում և նախատեսված են ինչպես փոքր և միջին, այնպես էլ խոշոր ձեռնարկությունների համար: Կախված 1C լիցենզավորումից՝ ծրագրերը կարող են աշխատել հասանելիության լոկալ կամ տարանջատված (մեկից ավելի օգտագործողների համար) ռեժիմով:

Տիպային ճյուղային լուծումներ – փաթեթային ճյուղային լուծումներ են՝ ստեղծված բազային ծրագրերի հիման վրա: Դրանք ապահովում են ձեռնարկության կամ կազմակերպության գործունեության հաշվառման տարբեր աստիճանի ավտոմատացում՝ հաշվի առնելով ճյուղային առանձնահատկությունները:

Ներդրված ճյուղային լուծումներ - մշակվում են ԼԻՆԿ ընկերության մասնագետների կողմից՝ հաշվի անելով, կոնկրետ հաճախորդի գործունեության առանձնահատկությունների հետ կապված պահանջները: Ներկայումս առկա են ավելի քան 20 ներդրված ճյուղային լուծումներ, որոնք պատրաստ են ներդրման համար առևտրի, արտադրության, ծառայությունների մատուցման ոլորտներում, ինչպես նաև բյուջետային, ոչ կառավարական, միջազգային կազմակերպություններում և հիմնադրամներում:


Ներդրման համար պատրաստ ճյուղային լուծումների տարբերությունը տիպայիններից կայանում է դրանց ունիվերսալության աստիճանի և անմիջական օպերատիվ ներդրմանը պատրաստ լինելու մեջ: Ժամանակի ընթացքում այդ լուծումները, իրենց ունիվերսալացման հետևանքով, վերածվում են տիպայինների:


Ինտեգրված մասնագիտացված լուծումներ: Շատ հաճախ համալիր հաշվառման խնդիրների լուծման ժամանակ առաջանում է անհրաժեշտություն մի ծրագրային համալիրի շրջանակներում օգտագործել մեկ այլ ծրագրային համալիրի հնարավորությունները, կատարել տվյալների փոխանակում տարբեր համակարգերի միջև և այլն: Դա հաճախ պայմանավորված է լինում ավտոմատացվող խնդիրների յուրահատուկ բնույթով, կազմակերպության կառուցվածքային առանձնահատկություններով և մի շարք այլ պատճառներով:

Համալիր ծրագրաապարատային լուծումներ