Հարց ու պատասխան


1. Ի՞նչ է ֆրանչայզինգը:
2. Ինչու՞ է հաճախորդների սպասարկմամբ զբաղվում ոչ թե "1С" ֆիրման, այլ ֆրանչայզի գործընկերները:
3. Ինչո՞վ է պայմանավորված 1C:Предприятие համակարգի առավելությունը:
4. Ինչու՞ Ձեզ պետք ենք հենց Մենք:
5. Ի՞նչն է տարբերում ԼԻՆԿ ընկերության կողմից մշակված կոնֆիգուրացիաները հաշվառման ավտոմատացման շուկայում առկա այլ լուծումներից:
6. Ինչու՞ է «ԼԻՆԿ - Հաշվապահություն» կոնֆիգուրացիան կոչվում «ԼԻՆԿ:Ստանդարտ 2000»:
7. 1C:Ձեռնարկություն պլատֆորմը թույլ է տալիս ուղղումներ կատարել "հետին ամսաթվով": Սակայն բազմաթիվ այլ հաշվառման համակարգերում նման փոփոխությունները արգելված են: Ինչու՞ է 1C:Ձեռնարկությունում ընձեռնված նման հնարավորություն:
8. Անհրաժե՞շտ է արդյոք տիրապետել հաշվապահական հաշվառման վարման գիտելիքների՝ «ԼԻՆԿ - Ստանդարտ» ծրագրերից օգտվողների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու համար:








1. Ի՞նչ է ֆրանչայզինգը:
Ֆրանչայզինգը՝ բիզնեսի կազմակերպման այնպիսի ձև է, որի դեպքում ընկերությունը (ֆրանչայզորը) իր արտադրանքի և ծառայությունների վաճառքի իրավունքը փոխանցում է մեկ այլ անկախ ընկերությանը (ֆրանչայզիին): Վերջինս պարտավորվում է վաճառել այդ արտադրանքը և ծառայությունները ֆրանչայզորի կողմից նախապես սահմանված կանոնների համաձայն: Այդ կանոններին հետևելու դիմաց ֆրանչայզին ստանում է ֆրանչայզորի անունը, համբավը, արտադրանքը, ծառայությունները, մարկետինգային տեխնոլոգիաները, փորձաքննությունը և օժանդակության մեխանիզմներն օգտագործելու իրավունք:
"1С" ընկերությունը ստեղծել և զարգացնում է գործընկերների ֆրանչայզինգային ցանց՝ "1С:Предприятие" համակարգի օգտագործողների սպասարկման աշխատանքների բարձ որակ ապահովելու համար:
Ֆրանչայզի-ընկերություններն աշխատում են "1С:ФРАНЧАЙЗИНГ" միասնական ապրանքանիշով և իրենց կազմում ունեն "1С" ընկերության կողմից ատեստավորված մասնագետներ, ինչն ապահովում է տիպային ծառայությունների մատուցման բարձր որակ՝ սկսած ծրագրի տեղակայումից մինչև ծրագրի ինտեգրումն այլ փաթեթների հետ, օգտվողների ուսուցանումը և պատվիրատու կազմակերպության հաշվառման լիածավալ կազմակերպումը:


վերև




2. Ինչու՞ է հաճախորդների սպասարկմամբ զբաղվում ոչ թե "1С" ֆիրման, այլ ֆրանչայզի գործընկերները:
Բանն այն է, որ ֆրանչայզինգն այսօրվա դրությամբ ծառայությունների ինդուստրիալ որակն ապահովելու լավագույն մեթոդն է: Այն հնարավորություն է տալիս համակցել հարյուրավոր ոչ մեծ մասնավոր ընկերությունների արդյունավետությունը, ներուժը և բարձր պրոֆեսիոնալիզմը հանրահայտ ապրանքանշանի հզորության, ծրագրային ապահովման առաջատար մշակողի տեխնոլոգիական նվաճումների և երաշխիքների հետ: Միայն ոչ մեծ ձեռնարկություններն են ի վիճակի ուշադիր վերաբերմունք դրսևորել կոնկրետ հաճախորդի կոնկրետ կարիքների նկատմամբ: Միևնույն ժամանակ, այն գիտակցությունը, որ սպասարկող ընկերությունն իր թիկունքում ունի "1С" ֆիրմայի նման հզոր գործընկեր, հաճախորդին վստահություն է ներշնչում, որ իրեն առաջարկվող լուծումների կատարելագործումը և տրամադրումը կրում է շարունակական և երկարաժամկետ բնույթ:


վերև




3. Ինչո՞վ է պայմանավորված 1C:Предприятие համակարգի առավելությունը:
1C:Предприятие համակարգը բաղկացած է առաջատար տեխնոլոգիական պլատֆորմից (միջուկից) և նրա հիման վրա մշակված կիրառական լուծումներից (կոնֆիգուրացիաներից): Համակարգի նման ճարտարապետությունը դարձրել է նրան հանրահայտ, քանի որ ապահովում է կիրառական լուծումների բաց լինելը, բարձր ֆունկցիոնալությունը և ճկունությունը, ընդլայնումը լոկալից մինչև բազմաօգտագործողային, կլիենտ-սերվերային և տարածայնորեն վերաբաշխված լուծումներ, սկսած ամենափոքրից մինչև բավականին մեծ կազմակերպություններ և բիզնես կառույցներ:
Ժամանակակից 1C:Предприятие տեխնոլոգիական պլատֆորմը տալիս է համակարգի կարգավորման լայն հնարավորություններ ցանկացած ճյուղային և մասնագիտացված խնդիրների լուծման համար, կոնկրետ ձեռնարկության հաշվառման առանձնահատկությանը համապատասխանելու, ինչպես նաև այլ արտադրողների ծրագրային և ապարատային միջոցներին ինտեգրվելու համար:


վերև




4. Ինչու՞ Ձեզ պետք ենք հենց Մենք:
    Որովհետև՝
  • - մենք 1C-ի ֆրանչայզին ենք
  • - մենք պատրաստված ենք, իրազեկ և պատասխանատու
  • - մենք ունենք սերտիֆիկացված մասնագետներ
  • - Ձեր խնդիրները համարում ենք մերը
  • - չենք թողնում չլուծված խնդիրներ
  • - մենք կարող ենք խնայել ամենաթանկ բանը՝ ժամանակը
  • - մենք ունենք Հայաստանում ներդրված լուծումների ամենամեծ բազմազանությունը
  • - միայն մենք ենք պատասխանում Ձեր հարցերին և շտապում օգնության, երբ հանգստանում ենք ծովի ափին, նախաճաշ պատրաստում ընտանիքի համար, տոնական և ոչ աշխատանքային օրերին, ցերեկով, երեկոյան և նույնիսկ գիշերով
  • - միայն մենք ենք կարող ամեն եռամսյակի առաջին օրը հաճախորդին հանգիստ բացատրել, որ անհրաժեշտ է բացել նոր եռամսյակ
  • - մենք կարող ենք Մեծ Պայթյունից հետո տիեզերական փոշուց վերականգնել Ձեր տվյալները
  • - միայն մենք ենք կարող Մոխրոտի պես առանձնացնել գարեջուրը օղուց Ձեր տվյալների կոկտեյլում
  • - միայն մենք ենք կարող պարզել Ձեր հաշվեկշռում առաջացած՝ 37 դրամ 26 լումա տարբերության պատճառը
  • - մենք միշտ պատրաստ ենք փորձարկել նորագույն տեխնոլոգիաները
  • - մեզանից կարող եք սպասել խնդիրների ամենաանսպասելի լուծումներ, որոնք կարող են պարզապես ծնվել բանակցությունների ժամանակ կամ սուրճի գավաթի շուրջ


վերև




5. Ի՞նչն է տարբերում ԼԻՆԿ ընկերության կողմից մշակված կոնֆիգուրացիաները հաշվառման ավտոմատացման շուկայում առկա այլ լուծումներից:
1


վերև




6. Ինչու՞ է «ԼԻՆԿ - Հաշվապահություն» կոնֆիգուրացիան կոչվում «ԼԻՆԿ:Ստանդարտ 2000»:
«ԼԻՆԿ:Ստանդարտ 2000» համակարգում օգտագործված են 2000 թվականին ընդունված հաշվային պլանը և հաշվառման ստանդարտները:


վերև




7. 1C:Ձեռնարկություն պլատֆորմը թույլ է տալիս ուղղումներ կատարել "հետին ամսաթվով": Սակայն բազմաթիվ այլ հաշվառման համակարգերում նման փոփոխությունները արգելված են: Ինչու՞ է 1C:Ձեռնարկությունում ընձեռնված նման հնարավորություն:

1C:Ձեռնարկություն ծրագրերի համակարգը ստեղծվում էր ելնելով հաշվառման և կառավարչական խնդիրների ավտոմատացման շուկայի ունիվերսալ պահանջարկներից: Այդ պատճառով 1C:Ձեռնարկություն պլատֆորմը տիրապետում է բավականին լայն հնարավորությունների՝ հաշվառման մեջ տնտեսական գործունեության արտացոլման համար:

Ճկունությունը և խիստ սահմանափակումների բացակայույթունը հանդիսանում է տեխնոլոգիական առավելություն, որը թույլ է տալիս լուծել ավտոմատացման բազմաթիվ խնդիրներ՝ հաշվառման համակարգի նկատմամբ բազմապիսի պահանջներով:

Մասնավորապես, հետին ամսաթվով փոփոխությունների կատարման արգելումը, որը հաճախ կիրառվում է այլ համակարգերում, 1C:Ձեռնարկությունում կարող է լինել կոնկրետ կիրառական լուծման համար, օրինակ, հետին ամսաթվով գործարքների կատարման ազատությունից բացի, կարող է լինել ոչ թե պարզապես հետին ամսաթվով գործարքների կատարման արգելումը, այլ կոնկրետ ժամանակամիջոցների համար փոփոխությունների կատարման սահմանափակումներ:

Նման միջամտություններից հետո ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել ուղղման ամսաթվից հետո ընկած ժամանակահատվածի տվյալների վերահաշվարկ և շտկում:



վերև




8. Անհրաժե՞շտ է արդյոք տիրապետել հաշվապահական հաշվառման վարման գիտելիքների՝ «ԼԻՆԿ - Ստանդարտ» ծրագրերից օգտվողների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու համար:
Դասընթացների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել «ԼԻՆԿ-Ստանդարտ» կոնֆիգուրացիայի հետ, սովորեցնել օգտվել ծրագրային միջոցներից՝ տնտեսական գործառնությունների ձևակերպման համար: Դասընթացների ծրագրի մեջ չի ներառվում հաշվապահական գրառումների մանրամասն բացատրությունը, ուստի ցանկալի է, որ դասընթացի մասնակիցն ունենա հաշվապահական հաշվառման տարրական գիտելիքներ:


վերև