Ուսումնական դասընթացներ
1998 թ-ից ԼԻՆԿ ընկերությունն անցկացնում է ԼԻՆԿ-Ստանդարտ ծրագրերի ուսուցման դասընթացներ:
Մեր դասընթացները մշակվել են ծրագրերի ներդրման և հաճախորդների անձնակազմի ուսուցանման բազմամյա փորձի հիման վրա:
Բացի տեսական նյութից, դասընթացները ներառում են գործնական պարապմունքներ, որոնք հիմնված են իրական ընկերությունների գործունեության օրինակների վրա:
Անհատական ուսուցում
ԼԻՆԿ-ի մասնագետներն իրականացնում են պատվիրատուի անձնակազմի ուսուցում իրենց աշխատատեղերում: Ուսուցումն անցկացվում է թե անհատական, և թե կազմակերպված խմբերի համար:
Ուսուցման այս եղանակի առավելությունն այն է, որ ուսուցանվողները յուրացնում են ծրագիրը՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի առանձնահատկությունները:
Բացի այդ, աշխատողների ուսուցումը կազմակերպվում է առանց հիմնական աշխատանքից կտրվելու:
Օգտագործողների սերտիֆիկացում
Դասընթացների ավարտին մասնակիցներին տրվում է վկայագիր, որը պաշտոնապես հավաստում է, որ տվյալ մասնագետը կարող է արդյունավետ կերպով օգտագործել 1С պլատֆորմի վրա մշակված «ԼԻՆԿ Ստանդարտ» ծրագիրը:
Վկայագիրը մասնագետին որոշակի առավելություններ է տալիս աշխատանք փնտրելիս և ծառայողական առաջընթացի համար, իսկ ձեռնարկության ղեկավարի համար այն աշխատակցի գիտելիքների գնահատման չափանիշ է:
Հրավիրում ենք մասնակցելու «ԼԻՆԿ-Ստանդարտ: Հաշվապահություն» «ԼԻՆԿ-Ստանդարտ: Առևտուր» ծրագրերի ուսուցման դասընթացներին:
|