|
ԼԻՆԿ ընկերության առաքելությունն է օժանդակել ձեռնարկութուններին իրենց գործունեությունը արդյունավետ կազմակերպելու գործում՝ տրամադրելով հաշվառման ավտոմատացման որակյալ ծառայություններ «1С: Предприятие» պլատֆորմի վրա մշակված ԼԻՆԿ-Ստանդարտ ծրագրերի ներդրման միջոցով:
Դրանով իսկ նպաստելով առևտրային ձեռնարկությունների տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների առավել արդյունավետ գործունեությանը:
Ընկերության կազմավորման առաջին իսկ օրվանից ձգտում ենք համընդհանուր զարգացմանն ու սեփական մասնաբաժնի ներդրմանը բիզնեսի վարման և մենեջմենտի որակի բարձրացման մեջ, ինչպես նաև կազմակերպությունների կառավարման կորպորատիվ կուլտուրայի ձևավորման մեջ, ինչին և նպաստում է բազմաթիվ տարիների կուտակված փորձը:
"ԼԻՆԿ" ընկերություն
ԼԻՆԿ ընկերությունն աշխատում է հաշվառման ավտոմատացման շուկայում 1997 թ-ից և հանդիսանում է առաջատարը ձեռնարկությունների հաշվառման կազմակերպման և կառավարման համալիր լուծումների ոլորտում:
1998թ-ից ԼԻՆԿ-ը դարձել է «1C» ֆիրմայի ֆրանչայզի գործընկերը, իսկ 2000-ին ԼԻՆԿ-Ստանդարտ հաշվապահական ծրագրերը ստացել են «1С совместимо» հավաստագիր:
Հաշվապահական և կառավարչական ծրագրերի շուկայում գրեթե մեկուկես տասնամյակի գործունեության ընթացքում ընկերությունը մշակել է ավելի քան 20 ճյուղային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների և կազմակերպությունների համար:
ԼԻՆԿ-Ստանդարտ ընտանիքի ծրագրերը ներդրվել են հանրապետության ավելի քան 1000 կազմակերպություններում:
Մեր հաճախորդների ցուցակում են Հայաստանի խոշոր արտադրական ձեռնարկությունները, առևտրային ցանցերը և խանութները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները:
Հիմնական գործունեությունը
-
խորհրդատվություն կառավարչական և հաշվապահական հաշվառման կազմակերպման,
ինտեգրված համակարգերի նախագծման,
հատուկ սարքավորումների կիրառման հարցերում,
-
հաշվառման համակարգի նախագծում ինչպես "զրոյից", այնպես էլ առկա տիպային լուծումների հիման վրա,
-
ծրագրի ինտեգրում հաճախորդի կողմից օգտագործվող այլ տեղեկատվական համակարգերի հետ,
-
ծրագրային ապահովման և սարքավորումների առաքում, տեղակայում և կարգաբերում, հաճախորդի անձնակազմի ուսուցում,
ցանցերի նախագծում և տեղակայում,
-
ծրագրերի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև խորհրդատվություն ԼԻՆԿ-Ստանդարտ տիպային և ճյուղային ծրագրերի աշխատանքի հարցերի վերաբերյալ,
-
տիպային և ճյուղային լուծումների հետագա նախագծում և զարգացում հաճախորդի պահանջով:
Մենք միշտ պատրաստ ենք օգնել ներկա և ապագա պատվիրատուներին կատարելագործելու հաշվառումը «1С: Предприятие» պլատֆորմի վրա մշակված «ԼԻՆԿ-Ստանդարտ» տիպային և ճյուղային ծրագրային ապահովման կիրառման միջոցով:
Մենք կնախապատրաստենք աշխատակազմը մեր ծրագրաապարատային ապահովման հետ աշխատանքի համար:
Մենք միշտ կողքին ենք, երբ անհրաժեշտ է ընտրել, կարգավորել և միացնել առևտրային և այլ մասնագիտացված սարքավորում:
|